• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային տոնի 48-ամյակին նվիրված պաշտոնական արարողությանն ու գալիք՝ 2024 թ. Ամանորի հանդիսավոր միջոցառմանը:

01 դեկտեմբերի, 2023
ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային տոնի 48-ամյակին նվիրված պաշտոնական արարողությանն ու գալիք՝ 2024 թ. Ամանորի հանդիսավոր միջոցառմանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. դեկտեմբերի 1-ին Լաոսի ԺԺՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային Ժողովում մասնակցեց Լաոսի նախագահ, Լաոսի Ժողովրդական Հեղափոխական կուսակցության Գլխավոր քարտուղար Ն.Գ. Թոնգլուն Սիսուլիթի և տիկնոջ կողմից հրավիրված՝ Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային տոնի 48-ամյակին նվիրված պաշտոնական արարողությանն ու գալիք՝ 2024 թ. Ամանորի հանդիսավոր միջոցառմանը:

Հանդիսությանը մասնակցում էին նաև Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Ն.Գ. Սոնեսայ Սայֆանդոնը, Ազգային Ժողովի նախագահ Ն.Գ. Սայսոմֆոն Ֆոմվիհանը և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ն.Գ. Սալեումսայ Կոմմասիթը ամուսինների հետ:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Լաոսում հավատարմագրված երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչներն՝ ամուսինների հետ:

Դիվանագիտական կորպուսի անունից ելույթով հանդես եկավ դիվանագիտական կորպուսի դուայեն՝ Լաոսում Թուրքիայի դեսպան՝ Օրհան Իշիկը: Ներկա դեսպանների անունից նա շնորհավորեց նախագահ Սիսուլիթին ու երկրի ղեկավարությանն՝ Ազգային տոնի առթիվ, ինչպես նաև ԼԺԺՀ ղեկավարությանն ու ժողովրդին՝ գալիք 2024 թվականի կապակցությամբ: Նա վստահություն հայտնեց, որ երկիրը կշարունակի արձանագրել տնտեսական վերելքը՝ ապահովելով բնակչության կենսամակարդակի բարձրացումը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը, ով ներկայացրեց երկրի նվաճումներն անկախության 48 տարիների ընթացքում, մասնավորաբար անդրադառնալով անցնող տարվա ձեռքբերումներին: Նա մեծապես կարևորեց Լաոս-Չինաստան երկաթգծի գործարկումն ու անխափան շահագործումը, որը կապել է Լաոսը տարածաշրջանի հիմնական երկաթուղային հաղորդակցության ուղիների հետ՝ Վիենտյանից մինչև Պեկին՝ դառնալով Լաոսի պատմության համար դարակազմիկ ու ռազմավարական ծրագիր:

Նախագահ Սիսուլիթը կարևորեց երկրի համար իրենց նախանշած կարևորագույն նպատակը՝ ՄԱԿ-ի ամենաքիչ զարգացած երկրների ցանկից 2026 թվականին դուրս գալը, նշելով որ այս ամենին անհնար կլինի հասնել և իրականացնել առանց միջազգային հանրության և բարեկամ երկրների աջակցության: Լաոսն անշեղորեն շարունակելու է հետամուտ լինել երկրի անկախության, խաղաղության բարեկամության ու համագործակցության իր քաղաքականությանը՝ նպաստելով միջազգային խաղաղությանն ու կայուն զարգացմանը:

Լաոսի նախագահը խոսեց 9-րդ հնգամյա պլանի մասին, որի ճշգրիտ կատարումը թույլ կտա Լաոսին դառնալ միջին եկամուտ ունեցող, այնուհետև նաև բարձր եկամուտ ունեցող երկիր:

Նախագահը խիստ կարևորեց գալիք՝ 2024 թվականին Լաոսի ASEAN-ում նախագահությունը և 2024 թվականը երկրում զբոսաշրջության տարի հռչակումը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: